Երեւան-Սեւան ճանապարհի 42-րդ կմ-ին, մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածների ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: