Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը  գլխավորում է հենց «Գազպրոմ Արմենիա»-ն: Այս ընկերությունը 2014-ի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 17, 738 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է 4,463 մլրդ դրամով կամ 33.6 տոկոսով։

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնի գործարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:

Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վառելիքի լորտում գործող «Ֆլեշ», CPS ընկերությունները:


Աղբյուր՝ news.am