Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 եւ «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 23-ամյա Ս. Մ.-ին, 22-ամյա Տ. Զ.-ին եւ 22-ամյա Գ. Խ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: