Իրապատում շոուների աստղ, մոդել Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան լուսանկարը, որը Քարդաշյանը հրապարակել էր Instagram-ի իր էջում երեքշաբթի օրը, պատմական ռեկորդ է սահմանել «like»-երի քանակով, հաղորդում է Business Insider-ը:
Նորապսակ զույգի լուսանկարը Քարդաշյանի 14,8 միլիոն բաժանորդների շրջանում հավաքել է 1,95 միլիոն «like»՝ այն դարձնելով ծրագրային հավելվածում ամենաշատ «like» հավաքած լուսանկարը: Ընդ որում՝ «like»-երի թիվը շարունակում է աճել:

…
Աղբյուր՝ www.tert.am