Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն այժմ գտնվում են Փարիզում: Ամենառոմանտիկ քաղաք զույգը մեկնել է հանգստանալու:
Բայց նույնիսկ ճանապարհորդելիս Քիմը չի մոռանում հոգ տանել իր կառուցվածքի մասին. Փարիզ ժամանելուց անմիջապես հետո, նա գնում է ֆիտնես կենտրոն:
Քարդաշյանին կարելի է հասկանալ. շատ շուտով նրա հարսանիքն է, որի ընթացքում Քիմը որոշել է լինել ամենագեղեցիկը: Հաճելի հարսանեկան անհանգստությունները սիրահարներին ուղեկցում են նաև Փարիզում: Ռոմանտիկ զբոսանքների ու ֆիտնես կենտրոն հաճախելու հետ մեկտեղ զույգը հասցրել է այցելել Լուի XIV ամրոցը: Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ գուցե հենց այնտեղ էլ կկայանա զույգի ամուսնական արարողությունը: