«Չի կարող Սարոյանին համեմատվել Միկոյանի հետ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՅԴ Երևան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը հակադրվել է Անաստաս Միկոյանի թոռան՝ Վլադիմիր Միկոյանի դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Միկոյանն իր վրդովմունքն էր հայտնել, թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել:

Մյուս անընդունելի փաստը Բագրատ Եսայանի համար այն է, որ «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող անձանց արձաններն են ուզում տեղադրել, միայն այդ «յան» մասնիկի համար:

Այս առիթով, թերթի հետ զրույցում, Եսայանն ասել է. «Կարող ենք բյուզանդական դինաստիայի բոլոր ներկայացուցիչների արձանները տեղադրել, բայց նրանց օրոք հայկական պետականությունը ոչնչացավ: Նաև Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի մայրն է եղել հայ, նրա երակներում հայկական արյուն է հոսել: Նաև Քիմ Քարդաշյանը, Շերը, մերկապարուհի Վարդան էլ են հայ, դնենք նրանց արձանները: Մարդ ինչքան իրենից ոչինչ չպետք է ներկայացնի, որ փորձի «յան»-ով վերջացող մարդկանց ազգանվամբ մարդկանց հիշողություններով ներկայացնել իրեն աշխարհին»:


Աղբյուր՝ www.panorama.am