Ամերիկահայ բարձրաշխարհիկ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը հերթական անգամ փոխել է սանրվածքը: Ինչպիսի ՞ գնահատականի այն կարժանանա, ցույց կտա մոտ ժամանակը:
Այս անգամ աստղը որոշել է դառնալ շիկահեր: Այդ կերպարանափողության մեջ նրան օգնել է ոճաբան Սերժ Նորմանը, ով նաև աշխատում է հոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ: «Հիմա ես շիկահեր եմ: Շնորհակալություն Սերժ Նորմանին»,- Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանը: Իսկ ավելի ուշ` պապարացիները Քենի Ուեսթի կնոջը հանդիպել են Նյու Յորքի փողոցներում. Քիմը հագել էր սև թոփ, պատռվածքներով ջինսեր և բայկերական բաճկոն: Բացերանգ վարսերը թարմություն են հաղորդում կերպարին, ինչպես նաև ընդգծում աստղի անզուգական արևայրուքը: Սոցցանցերում գրում են, որ դա սոսկ Քարդաշյանի նոր կեղծամն է, իբր` գեղեցկուհին այդպես էլ չի գնացել ոճի կտրուկ փոփոխության: Եվ` իզուր: Քիմին շատ են սազում այս մազերը՝ այդպես չէ՞: Աղբյուր` LADYNEWS.am
|