Քիմ Քարդաշյանը փորձում է հարսանիքից առաջ ազատվել ևս մի քանի կիլոգրամներից, այդ պատճառով էլ նա որոշել է խստացնել իր դիետան: Հարսանիքին շատ քիչ ժամանակ է մնացել, այն կկայանա մայիսի 24-ին Ֆրանսիայում, գրում է spletnik.ru-ն:

Այժմ Քիմը միայն կանաչ բանջարեղեններ, առանց ճարպերի սպիտակուցային սնունդ և բացառապես միայն ջուր է օգտագործում:

Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա օգնականը անընդհատ հետը կանաչ բաջարեղեններ է կրում, որպեսզի Քիմը գայթակղության չենթարկվի:

Նշենք, որ հենց Ատկինսի դիետան է Քարդաշյանին օգնել 23 կիլոգրամով նիհարել:

Նախօրեին Քիմը իր տատիկի՝ Մերի Ջո Շենոնի հետ լանչի է գնացել Kardashian Kollection հավաքածուի վարդագույն կոմբինեզոնով:


Աղբյուր՝ www.1in.am