Ինչպես պարզվել է, տղամարդիկ, ովքեր ջրմուղագործներ են եղել, եկել են կնոջ տուն` խողովակները նորոգելու, սակայն կինը սկսել է սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ, ցանկացել է բռնաբարել տղամարդկանց` ուժեվ ստիպելով նրանց իր հետ սեռական կապի մեջ մտնել:

50-ամյա կինը փակել է բնակարանի դուռն ու ասել, որ տղամարդկանց դուրս չի թողնի, մինչեւ իր հետ սեռահարաբերությունների մեջ չմտնեն: Տղամարդիկ վախից այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ կինը ստիպված է եղել բացել դուռը: Նրանք փախել են` անգամ մոռանալով իրենց գործիքները վերցնել:

Տղամարդիկ ոստիկանություն են դիմել: Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել եւ կնոջը 12 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտել:

z1news.am