Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի կին փորձում է իր երեխայի հետ ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ահազանգի վայր ժամանած հրշեջ-փրկարարներին հաջողվեց կանխել ինքնասպանության փորձը: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ոստիկանության համապատասխան ծառայությունները, որպեսզի կնոջն ու երեխային տեղափոխեն ոստիկանության բաժին՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը մանկատան սան է եղել:
Կինը փորձում էր Կիևյան կամրջից երեխայի հետ ցած նետվել…
Comments are closed.