Չինական Վենչժոու քաղաքում կինը կոտրել է երկու ոտքն ավտոմեքենայում սեքսով զբաղվելու ընթացքում, որը պատահաբար տեղից շարժվել է: Лента.Ру-ն, հղում  կատարելով Cosmopolitan-ին, գրում է, որ սեռական ակտին եւս երկու հոգի են մասնակցել՝ կին եւ տղամարդ, ովքեր նույնպես վնասվածքներ են ստացել:

Ենթադրաբար, «ավտո-օրգիա»-ի մասնակիցներից մեկը (նրանց անուններն անհայտ են) պատահաբար թողել է ձեռքի արգելակը, ինչն էլ ավտոմեքենայի շարժվելու պատճառ է դարձել: Չկառավարվող մեքենան բլուրից ցած է իջել եւ բախվել ծառին։

ՃՏՊ-ի ականատես, մոտոցիկլավար Բո Լան պատմել է, որ երեք մերկ մարդ առանց կողմնակի օգնության չեն կարողացել դուրս գալ մեքենայից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապ օգնությունն ու հրշեջ ծառայությունը։ Էքստրեմալ սեքսի սիրահարներին տրանսպորտային միջոցից դուրս են բերել հրշեջ ծառայության աշխատակիցները։

Տղամարդու նկատմամբ, ով մեքենայի վարորդն է եղել, մեղադրանք է առաջադրվել հանրային վայրում անպարկեշտ վարքագիծ դրսեւորելու համար։ Ոստիկանները հաղորդել են, որ ՃՏՊ-ից տուժած կանանց մեղադրանք կառաջադրվի այն բանից հետո, երբ նրանք կապաքինվեն եւ կկարողանան հարցերի պատասխանել:


Աղբյուր՝ news.am