Քարդաշյանների ընտանիքին անհանգստացնում է Քլոե Քարդաշյանի առողջությունը: Նա ձեռք է բերել վնասակար սովորություններ՝ մասնակցում է վայրի երեկույթների ու չափազանց տարված է նիհարեցնող հաբերով:

«Ալկոհոլի նկատմամբ նրա հակումը դուրս է եկել վերահսկողությունից,- հայտնել է աղբյուրն ամերիկյան National Enquirer տաբլոիդին:- Նա ակնհայտորեն զգացմունքային շփոթության մեջ է, ամեն երեկո ակումբներում խմում է»:

Բացի խմելուց՝ Քարդաշյանը նաև նիհարեցնող շատ հաբեր է օգտագործում: «Նա պետք է մշտապես հսկողության տակ լինի: Նիհարեցնող հաբերը, կարծես, նրա արարքներն ավելի վայրի ու անկանխատեսելի են դարձնում»,- ավելացրել է աղբյուրը:


Աղբյուր՝ www.1in.am