Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի «Աուգսբուրգի» հետ խաղից հետո նշել է, որ թիմը շարունակում է խաղալ անարդյունավետ, որի պատճառով էլ կրկին վերջին տեղում են:

«Հանդիպման արդյունքը ցավ է պատճառում: Կարող էինք մրցակցին թույլ չտալ գրավել մեր դարպասը: Միաժամանակ, մի քանի լավ հնարավորություններ ունեինք դարպասը գրավելու համար, սակայն ճօգտագործեցինք դրանք: «Բորուսիան» պայքարում է, սակայն դա անում է սխալ ձեւով: Դրա հետեւանքով շարունակում ենք ընթանալ վերջին տեղում»,- Կլոպի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Աուգսբուրգին», որը հանդիպման 64-րդ րոպեից մնացել էր 10 ֆուտբոլիստներով:

sport.news.am