Լայն ազդրեր ունեցող կանայք, վիճակագրության համաձայն, ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում, քան նրանց մրցակից՝ նեղ ազդրերով կանայք: Այս մասին հաղորդում է Meddayli.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Բացի այդ՝ լայն ազդրեր ունեցող կանայք ավելի հակված են մեկանգամյա հարաբերությունների. դա են փաստում Լիդսի համալսարանի գիտնականների խմբի անցկացրած ուսումնասիրությունները:
Գիտնականների անցկացրած ուսումնասիրություններին մասնակցել է 18-ից 26 տարեկան 148 կին: Առաջին հերթին՝ մասնագետները չափել են մասնակից կանանց ազդրերի լայնությունը. լայն են համարվել 36 սմ-ից սկսած, իսկ նեղ՝ մինչև 31սմ տրամագիծ ունեցող ազդրերը:
Այնուհետև մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի, այդ թվում՝ թե երբ են սկսել սեռական կյանքով ապրել, քանի զուգընկեր են ունեցել, ինչպիսի որակ և տևողություն են ունեցել այդ հարաբերությունները:
Ուսումնասիրության արդյունքը փաստել է՝ ավելի լայն ազդրեր ունեցող կանայք ավելի մեծ թվով զուգընկերներ են ունեցել, նաև՝ մեկանգամյա կապեր:
Աղբյուր՝ www.tert.am