«Հարգելի համաքաղաքացիներ
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն և զսպվածություն:
Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր և հետևողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները, համագործակցելով պետական և իրավապահ կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու և ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:
Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ (0312 2-22-22): Հերթապահություն է սահմանվել նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որևէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել վերը նշված թեժ գծի հեռախոսահամարին»:
Ուղերձը գյումրեցիներին տեղադրված է Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Կոչ `գյումրեցիներին. պահպանել համբերություն և զսպվածություն
Comments are closed.