Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավությամբ դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանությունը այս պահին պարզում է վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Խորեն Մեժլումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 258.235 և 34-104-րդ հոդվածների հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի դատախազներ ՝ դատախազ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ քիչ ուշ
Կրակոցներ Քանաքեռում՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ. 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետը, փոխոստիկանապետը, շրջանի ոստիկանապետն ու դատախազը.
Comments are closed.