ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը, որովպարտադիր կուտակայինը կդառնա կամավոր:Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած նախագիծի վերաբերյալ քննարկում էր տեղի ունեցել:
«Առաջին հայացքից մենք հետաձգում ենք պրոբլեմը, բայց ստեղծում ենք նորը: Վեց ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ձեռնպահ է քվեարկելու, գրում է Panorama.am-ը:
Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարել են նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Վերջինս նախապես հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու: «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը հայտարարել են դեմ քվեարկելու մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, թե պետք չէ կրքեր հասունացնել, այն էլ վերջին պահին և հարցը դրել քվեարկության:
Մայիսի 12-ին Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, որօրինագիծն արժանացել էիրենց հավանությանը, և նախագծում մի քանի նորամուծություն է նկատել, ըստ այդմ իրենք կողմ են քվեարկելու:
Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ Մինասյանի, լրամշակված է, ունի նախաբան, որը նշում է, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջները վերջնականապես կատարելը, ինչ հիմնական նպատակներ է հետապնդում այս օրենքի ընդունումը: Պատգամավորը ներկայացրել է նախագծով առաջարկվող առանձնահատկությունը` ուժը կորցրած ճանաչել 76-րդ հոդվածը, որը պարտադիր կուտակայինը չվճարելու դեպքում պատասխանատվություն էր սահմանում:
Կառավարության կողմից ներկայացրած օրենքի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը, որը հայտարարել է, թե իշխանությունները կոնկրետ գնահատական պետք է տան իրավիճակի ընթացիկ պահին։ «Մենք եկել ենք տարբեր տիպի տեխնիկական հարցեր ենք ներկայացնում՝ մոռանալով հիմնական նպատակը, որ բարեփոխման հիմքում դրված էր։ Անկեղծորեն ես սպասում եմ, պարոն նախարար, ձեր հստակ պատասխանին, անպայման ասեք, հիմա դուք այս ռեֆորմը առա՞ջ եք տանում, կանգա՞ռ է, թե հետ եք տանում»,-խոսքն ուղղելով դահլիճում նստած սոցապ նախարարին՝ ասել է նա և հավելել, թե այդ հարցի պատասխանից է կախված ԲՀԿ-ի քվեարկությունը. «ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի մեր հարցադրումների նկատմամբ մոտեցումներով, հատկապես քաղաքական դիրքորոշում հայտնելու գնահատականներով»,-ասել է նա:
Եթե ՀՅԴ-ն նախագիծը բավականին դրական է համարել և նշել, որ կողմ է քվեարկելու, ապա ՀԱԿ խմբակցության անունից հանդես եկած Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ինչ էլ անի այս կառավարությունը, իրենց համար անընդունելի է. «Կառավարությունը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի գծի վրա, կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: ՀՅԴ-ն դիրքորոշում հայտնեց, որ այս նախագիծը առաջընթաց է և չեն կարող դեմ քվեարկել, կներեք, մեր գնահատականը կտրականապես տարբերվում է, մենք կարծում ենք, որ կառավարությունը փորձում է սրա տակ ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, թուլացնել ճնշումները: Մենք հայտարարում ենք, որ մենք չենք կիսի պատասխանատվությունը այս խայտառակ գործարքի համար: Մենք արտահայտում ենք ժողովրդի շահերը»:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրել է, որ կուտակայինին ՀՅԴ-ն դեմ չի եղել, այլ դեմ է եղել պարտադիրին: Իսկ այն ուժերը, որոնք ժամանակին իշխանություն են եղել, այսօր դեմ են օրենքին` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: Նա նշել է, որ այսօր քննարկվում է ոչ թե միայն այսօրվա, այլ 50, 100 տարվա իրողությունը: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի չգիտեմ, բայց օրենքում այդ բառը կա: Քաղաքացին ինքը պետք է որոշի»,- անդրադառնալով պարտադիր բաղադրիչի շուրջ աղմուկին, ասաց Հակոբյանը:
«Օրենքի նախագծից հետո մենք ունենալու ենք հետևյալ իրավիճակը. այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են այս նոր օրենքի համաձայն դիմում են գրում, նրանց գումարները չեն հաշվարկվում ու չեն փոխանցվում, բայց կառավարությունը փոխանցելու է: Կառավարությունն իր գործառույթն անելու է և ամեն մասնակցի համար անհատական հաշվին հատկացումներ կանի մինչև ՍԴ որոշման վերջնական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն գործատուներին, որոնք հաշվարկն արել էին, բայց գումարները չէին փոխանցել, աշխատողների դիմում գրելուց հետո կարող են այդ գումարները վերադարձնել աշխատողներին»,- մանրամասնել է պատգամավորը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է, թե Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները չեն բավարարի կենսաթոշակային հին մոդելի սպասարկմանը: Նա նշել է, որ բարեփոխումների տրամաբանությունը պետք է բխի փաստից, որ Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները՝ ոչ ներկա, ոչ էլ ապագա, չեն բավարարի կենսաթոշակային ներկայիս համակարգի կյանքի երկարացմանը՝ սերունդների համերաշխության սկզբունքով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը։ «Սա համարում ենք առաջին քայլ` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», -հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ասատրյանի խոսքով, օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում:
«Կառավարության նիստի ընթացքում այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին հետևյալն են` կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով ու արժանապատիվ ծերություն ապահովել մարդկանց համար: Մյուս ուղերձը, որը վարչապետի կողմից արվեց, ԱԺ-ին նոր նախագիծ ներկայացնելն էր, որով կկասեցվի տույժերի հաշվարկը», -հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, ԱԺ-ի դատին ներկայացված նախագիծը «առաջին միջանկյալ քայլ է» խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ խորհրդարանին ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»:
Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նյութի աղբյուր