Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ի՞նչ հաբեր են օգտագործում կանայք` սեռական ցանկությունը խթանելու համար,-փոխանցում է cosmo.am-ը: 

Այս հարցը հետաքրքրում է ողջ սեքսոլոգիական հանրությանը, և լայնածավալ հետազոտություններ ենիրականացվում այդ ուղղությամբ: Բոլորովին վերջերս այդպիսի մի փորձ հաջողվել է, և այսօր մենք Հայաստանում ունենք նման հաբերի նմուշներ:

Իհարկե, հաբերի օգնությամբ կարելի է ցանկություն բոցավառել, սակայն կցանկանայի նշել, որ կնոջ մոտցանկության բացակայությունը միայն հաբերով հնարավոր չէ բուժել: Ամեն դեպքում կա լրացուցիչ հոգեսեքսուալ աջակցության կարիք: Այս խնդիրը մեծ արդյունավետությամբ բուժվում է, և կարիք չկա անիմաստ տառապելու:

23 տարեկան եմ, նշանված եմ… շուտով պատրաստվում ենք ամուսնանալ: Ինձ հանգիստ չի տալիս առաջին ամուսնական գիշերվա մասին միտքը. սարսափելի վախենում եմ, որ ցավոտ կլինի, և այդ մտքերն արդեն համարում եմ հոգեբանական խնդիր: Խնդրում եմ` օգնեք ինձ ազատվել այդ մտքերից և խորհուրդ տվեք դիրքեր, որոնց դեպքում հնարավոր է մեղմել ցավը:

Ցավի վերապրումը պայմանավորված է կուսազրկման և սեռական կյանքի հանդեպ քո վերաբերմունքով, ինչը ենթակա է փոփոխման: Եվ իրականում խնդիրը մի փոքր ավելի խորն է, քան ընդամենը ցավի հանդեպ ունեցածվախը: Քո մտածմունքներն ու վախերը սկիզբ են առնում սեռային ինքնագիտակցության հետ կապված ինչ-ինչ խնդիրներից: Այդ վախը սիմվոլիկ կերպով պաշտպանում է քեզ թվացյալ վտանգից, որն ընդամենը պատրանք է:Առաջին սեռական հարաբերության վախը հաղթահարելու, ինչպես նաև առաջին ամուսնական գիշերվաննախապատրաստվելու համար ցանկալի է, որ գնաս խորհրդատվության և ստանաս բոլոր հարցերիպատասխանները:

Կարո՞ղ է աղջիկն օրգազմ ապրել, եթե նա կույս է:

Այո՛, կույս աղջիկը կարող է օրգազմ ապրել: Իհարկե, այստեղ բնականաբար խոսքը գնում է ծլիկային օրգազմի մասին: Բայց կա օրգազմի մեկ այլ տեսակ, որն առաջանում է մտապատկերների շնորհիվ` սեքսուալ երևակայության ազդեցությամբ, առանց սեռական օրգանների անմիջական գրգռման: Սա նույնպես կույս աղջիկներին հասանելի օրգազմի տեսակ է: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ օրգազմ ապրելը հմտություն է, որը կարելի է հեշտությամբ սովորել: Հարկավոր է միայն, որ աղջիկը չունենա հոգեսեքսուալ խնդիրներ և ազատ զգա իրեն իր մարմնականության մեջ. այս դեպքում նա հեշտորեն կարող է սեռական գրգռման հասնել` ընդհուպ մինչև օրգազմի վերապրում:

Ես 21 տարեկան եմ, կույս եմ: Ինձ անհանգստացնում է հետևյալ խնդիրը. իմ սեռական փոքր շուրթերնանհամաչափ են, ինչը ինձ մոտ բարդույթներ է առաջացնում: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք դա շեղում է:

 

Սեռական շուրթերի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում. դա անատոմիական առանձնահատկություն է, որըպետք է ընդունել և սիրել: 


Աղբյուր՝ www.slaq.am