Հակառակորդի դիպուկահարի դեմ նոր միջոցի փորձարկումները շարունակվում են: Այս մասին Հայաստանի կառավարության՝ ապրանքների եւ ծառայությունների ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասաց հայկական Locator ընկերության ներկայացուցիչը:
«Փորձարկումները շարունակվում են: Դրանց գլխավոր նպատակը հակառակորդի դիպուկահարներին հայտնաբերելու համակարգի ստեղծումն է: Մենք վճռական ենք գործն ավարտին հասցնելու հարցում, քանի որ դա անում ենք մեր երկրի խաղաղության համար»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերին կայացած DigiTec ցուցահանդեսին ընկերությունը մեծ տարածությունում հակառակորդի հայտնաբերման մոդուլներով գնդացրի մոդել էր ներկայացրել: