Իշխանը զորակոչվել է բանակ այս տարվա հունիսի 16-ին, Ասկերանի N զորամաս: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողներն ասացին, որ մինչ հոսպիտալ տեղափոխվելը Իշխանը զանգահարում է ծնողներին և հայտնում, որ ունի ջերմություն, իսկ այժմ նրանց ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրում, թե կոման ինչից է առաջացել և ովքեր են մեղավորները: Իշխան Սարգսյանը բանակ է զորակոչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի զինկոմիսարիատի կողմից:

shamshyan.com