Լիկա Սալմանյանի համար փետրվարի 25-ը լի է եղել բազմաթիվ անակնկալներով եւ շնորհավորանքներով: “Հարազատ թշնամի” սերիալի դերասանուհին երեկ դարձել է 19 տարեկան: Հոբելյարը ծննդյան տարեդարձը տոնել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Երեկոյի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO-ի լուսանկարիչը:
Հոբելյարը մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին բարեմաղթանքը լսել է հայրիկից, այնուհետեւ լավ խոսքեր է լսել մյուս հարազատներից եւ ընկերներից, ովքեր դեռ կեսգիշերին այցելել են իրեն.“Եկան տորթով, փուչիկներով եւ խաղալիքներով: Միասին լավ ժամանակ անցկացրինք: Ինձ համար արդեն իսկ մեծ ուրախություն է, որ իմ շուրջը կան այդպիսի մարդիկ, եւ նրանք իմ օրն իսկապես տոն դարձրին”:
Լիկայի խոսքով` իր մտերիմ ընկերներից երգահան Արման Անտոնյանն իրեն շնորհավորել եւ կեսգիշերային հավաքույթին մասնակցել է օնլայն տարբերակով.“Նա մեկնել է հանգստի: Եվ մեզ միացավ Շարմ Էլ Շեյխից”:
Նա խոստովանել է, որ իր տարեդարձներին նաեւ տխրության պահեր է ունենում. “Չգիտեմ` ինչու, բայց պահ է գալիս, որ կարող եմ նույնիսկ լաց լինել…”:
Ծննդյան տորթի մոմերը փչելիս Լիկա Սալմանյանը կարեւոր երազանք է մտապահել, որի մասին նախընտրում է չբարձրաձայնել, իսկ մենք մաղթում ենք բարի ցանկությունների իրականացում:):
Աղբյուր՝ bravo.am