Նայեք այս նկարին: Առաջին հայացքից տպավորություն է, որ ինչ որ ամերիկյան պոռնոֆիլմ գովազդող գովազդային պաստառ լինի… հետո նայեք տեսահոլովակը ու այդ տպավորությունն ավելի է խորանում ու անընդհատ թվում է, թե սա ոչ թե երաժշտական հոլովակ է, այլ նույն այդ պոռնոֆիլմի թրեյլերն է:

Արդեն հոգնել եմ Լիլիթ Հովհաննիսյանի կողմից հրամցվող հակաարվեստին անդրադառնալու, բայց այս աղջիկը կարծես չի ուզում հասկանալ, որ իր ճշուն վուլգարությամբ ու ստորակարգ երաժշտությամբ արդեն չի բավարարվում, հիմա էլ անցել է գնալով ավելի շատ մերկ մաշկ, հետույք ու պոռնոգրաֆիկ ակնարկներ պարունակող կոնտենտով հանդիսատես գրավելուն: Ու իբր շատ գոհ ենք, որ հիմա տասնյակ հազարավոր անչափահասներ պետք է տեսնեն այդ վուլգարությունը, դեռ մի բան էլ դա վերնագրել է «Armenian Girl»…

Ախր չափի զգացումն էլ լավ բան է: Տեսանյութում Լիլիթի կողմից մարմնավորված նիմֆոմանուհու կերպարը ոչ մի դեպքում չի կարելի ասոցացնել հայ աղջկա կերպարի հետ, բայց արի ու տես, զուտ կոմերցիոն, իսկ գուցե նաև այլ նկատառումներից ելնելով, Լիլիթը ուզում է, որ օրինակ իր պատանի երկրպագուների մոտ հենց այդպիսի ընկալում էր լինի:

Մի խոսքով, պետք է մտածել մի մեթոդ, որով հնարավոր կլինի շոու-բիզնեսը պոռնոգրաֆիա քարոզող Լիլիթ Հովհաննիսյաններից սրբելու մասին:

Աղբյուր՝ asekose.am