Քալիֆորնիական Գլենդել քաղաքից հայը, նրա եղբայրն ու ընկերը, որոնց մեղադրում են իր նախկին ընկերոջ սպանության մեջ՝ կյանքի ապահովագրման պոլիսից փոխհատուցում ստանալու նպատակով, կանգնել են դատարանի առաջ՝ սպանության մեղադրանքին պատասխանելու համար: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանի դատավոր Հայդեն Զաքին որոշել է, որ երեքօրյա նախնական դատական լսումների ընթացքում բավականաչափ ապացույցներ են ներկայացվել 34-ամյա Հովվհաննես Մասկովյանի, նրա 29-ամյա եղբայր Խաչիկ Մասկովյանի եւ 20-ամյա Նազարեթ Բայամջյանի նկատմամբ՝ Գլենդելի 33-ամյա բնակիչ Ջոշուա Ուեսթի սպանության գործով: «Կարծում եմ, համոզված եմ կատարվածի մեջ»,- Սան-Ֆրանցիսկոյի դատարանի դահլիճում հայտնել է դատավորը:Եղբայրներին եւ Բայամջյանին մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ. ինչպիսիք են դարանակալումն ու սպանությունը հանուն ֆինանսական շահույթի: Անհրաժեշտ փաստերի բացակայության պատճառով դատավորը մերժել է  մեղադրանքը առեւանգման փորձի եւ դրա հետ կապված հանգամանքների առթիվ: Եռյակը դատարանի առջեւ կկանգնի մարտի 19-ին: Դատախազ Ջեֆրի Լեւինը հայտնել է, որ սպանությունը կազմակերպվել է կյանքի ապահովագրման պոլիսից փոխհատուցում ստանալու համար:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Սան-Ֆրանցիսկոյում Լոս-Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում կյանքի ապահովագրության գործակալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր նախկին բոյֆրենդի սպանության մեջ մեղադրվող Գլենդելի ազգությամբ 34-ամյա բնակիչը սպանությունից մեկ օր առաջ իր հետ քննարկել է ապահովագրական պոլիսի  հարցերը: Ապահովագրական գործակալ Վերոնիկա Կոստայի խոսքով՝ Հովհաննես Մասկովյանը նախորդ տարվա ապրիլի 23-ին զանգահարել է իրեն եւ հավաստիացել, որ իր եւ իր բոյֆրենդ Ջոշուա Ուեսթի ապահովագրական պոլիսները արդեն պատրաստ են: Կոստան հայտնել է, որ հաջորդ առավոտյան ինքը զանգահարել է Մասկովյանին՝ հայտնելու համար, որ երկուսի կյանքի ապահովագրման պոլիսները պատրաստ են:Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանում առեւանգման փորձի ու սպանութայն մեղադրանք էր ներկայացվել 34-ամյա գլենդելահայ Հովհաննես Մասկովյանին, որ ծրագրել էր իր նախկին համասեռամոլ ընկերոջ դաժան սպանությունը՝ կյանքի ապահովագրման դիմաց ապահովագրական վճար ստանալու նպատակով: Նախապես դատախազները 29-ամյա Խաչիկ Մասկովյանին էին մեղադրում ծանրացուցիչ հանգամանքներում Ուեսթի սպանության գործում:

Ըստ նրանց վերջինս Ուեսթին առեւանգել եւ սպանել էր, քանի որ նա եղել է նույնասեռական: Սակայն շրջանային դատախազի գրասենյակը փոխեց մեղադրանքը` հերքելով ատելության հողի վրա կատարված հանցագործության փատսը:Հաղորդվում է, որ Հովհաննես Մկրտչյանը մոտ 7 տարի հանդիպել է 33-ամյա Ուեսթի հետ: Երբ նրանք դեկտեմբերին բաժանվել են, այնուամենայնիվ շարունակել են ապրել գլենդելյան իրենց նույն բնակարանում, սակայն, ըստ երեւույթին քնում էին տարբեր ննջասենյակներում: Սպանվածի հայրը պատմել է, որ Հովհաննես Մասկովյանը որդու մահվանից մի քանի օր անց զանգահարել է եւ շատ շփոթված է եղել:


Աղբյուր՝ news.am