Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաեւ համալրում:

Ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով: Կցագրված անձնակազմը եւ տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները եւ բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:

Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլեւ վերջիններիս կցագրված պահեստազորայինները:

news.am