12. Սանդրա Օերալլանան մահացավ հյուրանոցի պատշգամբից վայր ընկնելու արդյունքում. նա հյուրանոցի 8-րդ հարկում էր: Որքան էլ զավեշտալի հնչի, նա ընկել էր իր վերադասի հետ սեքսով զբաղվելիս դիրքը փոխելու նպատակով արած անհաջող շարժման արդյունքում և, կորցնելով հավասարակշռությունը, վայր էր ընկել 8-րդ հարկից:

11. Ռումինական ֆուտբոլի աստղ Մարիո Բուժենաուն և նրա ընկերուհին 1999 թվականին այնքան էին գրգռվել, որ ի զորու չէին սպասել մինչև մահճակալին հասնելը և սեքսով էին զբաղվել հենց մեքենայի մեջ՝ ֆուտբոլիստի ավտոտնակում: Կրքի պոռթկումը ֆուտբոլիստին ստիպել էր մոռանալ անջատել մեքենայի շարժիչը, և արդյունքում երկուսն էլ մահացել էին միմյանց գրկում՝ խեղդվելով շմոլ գազից:

10. Փենսիլվանյան ընտանեկան մի զույգ՝ Թոբի և Քրիստեն Թեյլորները, պարբերաբար լիցքավորվում էին՝ սեքսի ժամանակ միմյանց էլեկտրահարելով էլեկտական շոկերներով ու էլեկտրական այլ սարքավորումներով: Սակայն նրանց էլեկտրական չարաճճիությունները ողբերգական ավարտ ունեցան, երբ 2008 թվականին ամուսինը ֆենի բաց լարով մահվան աստիճան «սիրեց» իր կնոջը:

9. 34-ամյա Սասի ու Տոմիո Հիդական ճապոնական զույգը 10 տարի սպասել էր իրենց ամուսնությանը: Այդ ողջ ընթացքում նրանք երկուսն էլ սրբորեն պահպանել էին իրենց կուսությունը, և երբ եկավ երկու նորապսակների առաջին ամուսնական գիշերը, նրանց երկուսի սրտերն էլ չդիմացան: Հիրավի, շեքսպիրյան գրչին արժանի վերջաբան…

8. 22-ամյա պերուացի Ռոզա Վելլայի համար ճակատագրական դարձավ ամուսնու միջնադարյան կապրիզը: Ամուսինը՝ երկարաժամկետ գործողման մեկնելուց առաջ, բռնեց ու կնոջ վրա իսկական հավատարմության գոտի հագցրեց: Սակայն արի ու տես, որ կողպեքը, որով նա կողփել էր կնոջ հավատարմությունը, ժանգոտ էր և միամիտ քերծվածք ստանալով՝ Ռոզան արդյունքում մահացավ արյան վարակից:

7. 2002 թվականին, ոմն Ագիբիս Հուանգո, Մանիլլայի հյուրանոցներից մեկում տարօրինակ սեքսուալ զվարճանքներով էր զբաղված: Խմբակային սեքսում ներգրավված էին նրա կինն ու սիրուհի,ն և ամեն ինչ շատ բուռն էր ու լավ, մինչև կիսամերկ կանայք աղաղակով վազեցին հյուրանոցի ընդունարան՝ օգնության հետևից, սակայն արդեն ուշ էր… Հունագոն մահացել էր սրտի կաթվածից, իսկ նրա մահվան թղթում նշված էր, որ նա մահացել էր վիագրայի չափազանց մեծ չափաբաժնից ու սեքսուալ այլասերվածություններից:

6. Կրկեսային կենդանիների վարժեցնող Հաննիբալ Կանտորին 1993 թվականին խեղդեց կնոջը, իսկ հետո ինքնասպան եղավ: Ըստ Բուխարեստի ոստիկանության տվյալների՝ արտիստը իր վերջին նամակում խոստովանել էր, որ չէր կարողացել ապրել այն սարսափելի զգացումով, որը համակել էր նրան, երբ մի անգամ բռնացրել էր սեփական կնոջ… ձիու հետ սեքսով զբաղվելիս:

5. 2002 թվականին մի խումբ լավ հարբած ֆիլիպինցի տղամարդիկ, որոնք ընկերներ էին, որոշեցին մրցել՝ պարզելու, թե ում անդամն է ամենամեծը: Դժբախտաբար, մրցման մասնակիցներից մեկը՝ Էդուարդո Քրիստոմերը, սկսեց ծաղրել ընկերոջը՝ չափազանց փոքր չափեր ունենալու համար, ով լինելով ոչ պակաս անսթափ, պարզապես դուրս քաշեց ատրճանակը և ողջ պահունակը դատարկեց Էդուարդոյի գլխի մեջ:

4. Եթե ինչ որ մեկի խելքին փչել է սեքսուալ հաճույք ստանալ ինչ-ինչ հարմարանքների միջոցով, ապա մինչ փորձարկումների անցնելը, հարկ է ստուգել այդ սարքավորումների հուսալիությունը՝ անվտանգության տեսակետից: Հենց դա էլ մոռացել էր անել սադոմազոխիզմի մեծ սիրահար 38-ամյա Սայմոն Բերլին: Նա որոշեց կախվելու միջոցով հաճույք ստանալ. նա դատապարտայալի կարգավիճակում կանգնեց աթոռի վրա, իսկ նրա զուգընկերուհին՝ Էլիզաբեթ Հելլամը, կատարում էր նացիստական դահճի դեր: Եթե նա իմանար, թե ինչով է վերջանալու իր սեքսուալ տարօրինակությունը, ապա նա իր ընկերուհուն վստահաբար սուր դանակ կտար, որպեսզի վերջինս կարողանար կտրել իրեն խեղդող պարանը:

3. Կա՞ արդյոք տարիքային սահման՝ սեքսուալ այլասերությունների համար: Հենց այս հարցն է առաջ գալիս՝ ծանոթանալով 85-ամյա Ֆրենկ Բարթոնի մահվան պատմությանը: 2004 թվականին նրան գտան մահացած: Ծերունին մահացել էր սադոմազոխիստական խաղի ժամանակ… Երկու ամիս ծերունուն չտեսնելուց հետո՝ անհանգստացած հարևանների կանչով նրա տուն ժամանած ոստիկանները հայտնաբերել էին նրան թելով պինդ կապված անդամով և բերանին կախած լողանալու գլխարկով, որն էլ հենց խեղդամահ էր արել ծեր «իզվռաշենեցին»:

2. Անիտա Հարոլդ ու Ռիչարդ Լանգ սիրահար զույգի հետ ողբերգությունը տեղի ունեցավ 2002 թվականին: Սիրահար զույգը որոշեց հանգստանալ քաղաքից դուրս և մեկնեց Արևելյան Յորքշիրի գեղատեսիլ վայրերը, որպեսզի իրենց մեքենայի հետևի նստարանին սեքսով զբաղվեն բնության գրկում: Դժբախտաբար, նրանք մոռացան սիրուն տրվելուց առաջ մեքենան ձեռքի արգելակով էլ կանգնեցնել և կայանվելով գետի ափին՝ անցան գործի: Նրանց սեքսն այնքան բուռն էր, որ նրանց մարմինների շարժումներից մեքենան սկսեց շարժվել զառիվեր ճանապարհով և ընկավ գետի մեջ: Մինչ օրս էլ հայտնի չէ, թե կոնկրետ ինչը դարձավ նրանց մահվան պատճառը՝ կրքոտ սե՞քսը, թե մեքենայի փչացած դուռը:

1. Սան Ֆրանցիսկոյում գտնվող «Condor» բարը առաջինն է ողջ ԱՄՆ-ում, որտեղ թույլատրվել է մերկապարը, ինչպես նաև ունի սեքսի պատճառով ամենազավեշտալի մահվան վայրի համբավ: Դա տեղի ունեցավ 1983 թվականին: Այդ ժամանակ մերկապարի համարներից ամենահայտնիի ժամանակ, հենց առաստաղից ռոյալ էր իջնում, որի վրա մերկ աղջիկներ էին պարում: Այդ ողբերգական գիշերը, բարի փակվելուց անմիջապես հետո, բարի անվտանգության աշխատակից Ջիմմի Ֆերոցցոն և մերկապարուհի Թերեզա Հիլլը որոշեցին հրատապ կերպով սեքսով զբաղվել և անպայման հենց ռոյալի կափարիչի վրա:
Նրանք այնքան տարվեցին, որ չնկատեցին, որ միամիտ միացրել էին հիդրավլիկ մեխանիզմը, որը ռոյալը արագորեն բարձրացրեց մինչև առաստաղ… Արդյունքում, Ֆերոցցոն միանգամից ճզմվեց, իսկ նրա տակ գտնվող Թերեզան ապրեց ևս մի քանի ժամ՝ տանջվելով բազմաթիվ կոտրվածքներից ու ներքին օրգանների վնասվածքներից:
http://blognews.am/arm/news/134084/mahacu-seqs-13-mah-seqsi-zhamanak.html