Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ իր խոսքն ուղղելով Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին:

«Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»,-գրել է նա:

news.am