Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է հանվել: Այս անգամ նրա մեկնարկային գինը սահմանվել է 17 մլրդ. 415 մլն. դրամ՝ նախկին՝ 19 մլրդ. 350 մլն. դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր աճուրդների կայք-էջը: Աճուրդի ժամկետ է սահմանվել հունիսի 12-ը:

Հիշեցնենք, որ առաջին աճուրդի մասին հայտարարվել էր մայիսի 29-ին, իսկ վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 29-ը, սակայն գնորդ չէր հայտնվել: Համալիրի տնօրինությունն ապօրինի էր համարել հայտարարված աճուրդը: Տնօրինության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով»:

shamshyan.com