Այժմ Կիևի քաղաքապետարանի նկուղ են տեղափոխում զոհված ցուցարարների դիերը:

Այստեղ գործում է նաև վիրահատարան, ուր ամեն րոպե ծանր վիրավորներ են բերում: Բժիշկը, ով առաջին բուժօգնություն է ցույց տալիս, հայտարարեց, որ իր աչքի առջև ևս 2 մարդ զոհվեց:
Միջանցքում հանգստանում են մարմնական ավելի թեթև աստիճանի վնասվածք ստացած վիրավորները, այստեղ նաև դաշնամուր են նվագում:
Կոնսերվատորիայի շենքում ակտիվիստները բուժկետ են հիմնել:

«Ուկրաինա» հյուրանոցի սպասասրահում 10 դի է դրված: Այստեղ շենքի տանիքից դիպուկահարները մարդկանց վրա են կրակում: Այստեղից շտապօգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավորների:
Մարդիկ զանգվածաբար զոհվում են Ինստիտուտյան փողոցում: Ուժայինները կրակ են բացել ակտիվիստների վրա: Զոհերի քանակը հաշվել հնարավոր չէ: Զոհվածների դիերը աշխատում են զգուշությամբ տեղափոխել փողոցից, որպեսզի տեղափոխողները ևս չհայտնվեն դիպուկահարների թիրախում:
Անկախության Մայդանի մոտակայքում գտնվող տրոլեյբուսի կանգառում ևս 13 դի է դրված:
Ղողանջում են Միխայլովյան տաճարի զանգերը…








galatv.am