Ամերիկյան Վիսքոնսին նահանգի Ալվին քաղաքի տներից մեկում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել Մաքենզի Փլաս անվանմբ աղջկա հետ, ում վրա շուն էր հարձակվել:
Երկուսուկես տարեկան աղջիկը հպարտանում է իր մայրիկով. Չելսին նետվել է դստեր վրա հարձակված շան վրա: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը տան բակում ճոճանակի վրա էր:
«Նման իրավիճակում կանեք հնարավոր ամեն ինչ, ինչը նախկինում անհնար է թվացել: Չգիտեմ, որտեղից ուժեր հայտնվեցին, երբ պայքարում է շան հետ, այդ մասին մտածելու ժամանակ էլ չկար»,- նշել է Չելսին:
Հարձակումը տեղի է ունեցել մարտի կեսին: Բակ էր մտել նրանց ծանոթների շունը, հաղորդում է «FedPost.ru»-ն:
«Շունը մոտեցավ Քենզիին, թվում էր, պարզապես հետաքրքիր է: Սակայն մի քանի վայրկյան անց հարձակվեց»,- հիշում է աղջկա մայրը: Կնոջը ոչինչ չէր մնում, քան պայքարի մեջ մտնել նրա հետ:
Նա բռունցքով հարվածել է շանը եւ կծել ականջը: Պայքարի ընթացքում հաջողվել է 911 զանգահարել: Տեղ հասած սպան կրակել է շան վրա, սակայն չի սպանել:
Լուրջ վնասվել է երեխայի դեմքը: Այս շաբաթ հանել են աղջկա կարերն, առաջիկա մեկ տարվա ընթացքում նա պետք է խուսափի արեւի ուղիղ ճառագայթներից: