Ռոչեստերի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպիսի կանայք են գայթակղում տղամարդկանց: Այն կարծիքը, թե շիկահեր կանայք ամենասեքսուալը և ամենահրապուրիչն են, չեն հաստատվում վերջին հետազոտություններով: Ինչպես պարզել են ԱՄՆ Ռոչեստերի համալսարանի հետազոտողները, կարմիր մազերով կանայք ամենագայթակղիչն են, գրում է ladynews.am-ը:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ կրակի գույնի մազերով կանայք սեքսուալ առումով ավելի ձգող են, քան թխահերները, շիկահերները և շագանակագույն վարսերով կանայք. տղամարդկանց 56 տոկոսն առավել գրավիչ է համարել կարմրահեր կանանց: