Դրանք կանցկացվեն ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում  5 մարզաձևից՝սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Ապրիլի 7-ի երեկոյան տեղի կունենան նաև սեղանի թենիսի մրցումները։ Ապրիլի 8-ին իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ը կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը։

Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը: