Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականի մարզական տնօրեն Ռիկարդո Պելաեսն ակնարկել է, որ Աշխարհի առաջիկա առաջնության ժամանակ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին կթույլատրվի սեքսով զբաղվել:
– Թաքցնելն անիմաստ է, – Պելաեսի խոսքերն է մեջբերում Latintimes.com կայքը, – Սեքսը կյանքի մի մասն է: Ֆուտբոլիստներից շատերը Բրազիլիա կմեկնեն իրենց կանանց հետ եւ կունենան նաեւ ազատ ժամանակ: Եթե սեքսով զբաղվեն չափի մեջ, ապա որեւէ խնդիր չի լինի: Կարեւորը, որ ֆուտբոլիստները դա չանեն միմյանց հետ:


Աղբյուր՝ www.tert.am