Իսպանական Սյուդադ Ռեալ քաղաքի հրշեջները ստիպված են եղել փրկել 21-ամյա կիսամերկ աղջկան, որը կրքոտ սեքսի ժամանակ ընկել է 15-մետրանոց ջրհորը:

Ինչպես հաղորդում է The Local-ը՝ վկայակոչելով իսպանական ABC թերթը, մի քանի օր առաջ իսպանական Սյուդադ Ռեալ քաղաքի Ջրաշխարհ է եկել հերթական սիրահար զույգը: Կարճատեւ ֆլիրտից հետո զույգն անցել է ժամադրության հիմնական նպատակի կատարմանը՝ սեռական մերձեցմանը:

Նրանք սեքսով են սկսել զբաղվել տախտակների վրա, որոնք ծածկում էին 15-մետրանոց ջրհորը: Ի դժբախտություն սիրահար զույգի, տախտակները չեն դիմացել բուռն սիրո ճնշմանը, որի հետեւանքով աղջիկն ընկել է ջրհորը, հաղորդում է FedPost.ru-ն:

Տղան իր ակրոբատիկ էտյուդների զոհ դարձած ընկերուհուն փրկելու փոխարեն, բարձրացրել է շալվարը եւ անհետացել դեպքի վայրից:

Ավելի ուշ հրշեջ ծառայության աշխատակիցները ահազանգ են ստացել անանուն քաղաքացուց, որը հայտնել է տեղի ունեցածի մասին: Փրկարարները կարծում են, որ դա հենց աղջկա սիրած տղան է եղել, որին ուշացումով տանջել է խիղճը:

Հրշեջ-փրկարարները անհապաղ ժամանել են Ջրաշխարհ եւ սկսել են կիսամերկ աղջկան ջրհորից դուրս բերելու աշխատանքները: Վերջինս եղել է շոկի մեջ եւ սառած: Նրան կեսգիշերին տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկների խոսքով՝ բարեբախտաբար 21-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել:


Աղբյուր՝ news.am