Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը փոքր տեսանյութ է հրապարակել BMW մրցակից-ընկերության 100-ամյակի առթիվ, հայտնում է gazeta.ru-ն: Այն հրապարակված է YouTube-ում:

«Շնորհակալություն 100 տարվա մրցակցության համար: Դրա նախորդ 30 տարիները մի քիչ ձանձրալի էին»,- ասվում է տեսանյութում:

Այդպիսով Mercedes-Benz-ում ակնարկել են, որ ընկերությունն արդեն 130 տարեկան է:

1in.am