Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայանարում, այսօր՝ հունվարի 27-ին, քիչ առաջ մարդ է մահացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ մահացողը միջինից բարձր տարիք ունեցող տղամարդ է, ականատեսները պատմել են, որ նրա կողքը լալիս է մի կին: Տարածքը փակ է, աշխատում են ոստիկանները:
Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մահացողը 73 տարեկան տղամարդ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ-ից:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով, նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են: Թեեւ տարածքում աշխատում են ոստիկանները եւ այդ հատվածը փակ է, բայց մետրոն շարունակում է աշխատել բնականոն հունով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայանարում, այսօր՝ հունվարի 27-ին, քիչ առաջ մարդ է մահացել: Մեր տեղեկություններով՝ մահացողը միջինից բարձր տարիք ունեցող տղամարդ է, ականատեսները պատմել են, որ նրա կողքը լալիս է մի կին: Տարածքը փակ է, աշխատում են ոստիկանները: