Անգլիայում հյուսիսում, Մանչեսթերի մերձակայքում բռնաբարել են 90-ամյա կնոջ: Ռոչդեյլ քաղաքում, առավոտյան ժամը 6:45-ի սահմաններում հարձակվողը փակել է կնոջ բերանը, քաշել ճանապարհից եւ բռնաբարել:
Ոստիկանությունից BBC-ին հայտնել են, թե կինը կորցրել է գիտակցությունն ու արթնացել գետնին: Նա հասել է մինչեւ մոտակայքում գտնվող մսի կրպակ եւ հայտնել, որ հարձակման է ենթարկվել: Նրա խոսքով, հարձակվողը սպիտակամորթ է եղել:
Աղբյուր՝ news.am