Ժամը 15:00-ի սահմաններում, Մասիս- Էջմիածին մինչհամայնքային Հայանիստ-Հովտաշեն գյուղամիջյան ճանապարհի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 90 CC 091 համարանիշի և Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ 38-ամյա Վահե Խուդոյանի վարած Mitsubishi Montero-Sport մակնիշի 52 PP 555 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Հովհաննես Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում հավաքված գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում ավտովթարներ հաճախակի են լինում, քանի, որ չկան լուսակիրներ, իսկ երբեմն վթարները ունեցել են ողբերգական ավարտ:
Բազմաթիվ անգամ մարդիկ դիմել են Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին, ով խոստացել է ճանապարհային ոստիկանության միջոցով լուծել այդ խնդիրը, սակայն, ձայն բարբառո հանապատի:
Գյուղացիների միակ հույսը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է և առաջիկայում հարցին լուծում ստանալու համար պատրաստվում են դիմել ԱԺ նախագահին ու ՀՀ ոստիկանապետին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի