Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
27-ամյա ֆուտբոլիստը հսկայական առավելությամբ հաղթել է թվիթերյան էջում անցկացված քվեարկությունում: Մխիթարյանն առաջ է անցել Ուեյն Ռունիից և Խուան Մատայից:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում էր և խաղացել է 82 րոպե:
Գրում է armsport.am -ը