Մոլդովական Բելց քաղաքի դատարանը եպիսկոպոս Մարկելին պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել միասեռականների հանրությունից և փոխհատուցում վճարել` ի պատասխան նրանց վիրավորելու մասին հնչեցրած կոչերի. փոխանցում է Pravo.ru-ն` վկայակոչելով MoldNews-ին:
Դատարանի որոշմամբ, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող GenderDoc-M պետք է եպիսկոպոսից ստանա 10 հազար մոլդովական լեու և ևս 12 հազար լեու հոգևորականը պետք է վճարի դատական ծախսերի համար:
Բացի այս, եպիսկոպոս Մարկելը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներից և հերքի դեռևս 2012-ին արած հայտարարությունը` նշելով, որ իր հրապարակած վիճակագրությունը միասեռականների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման առումով չի համապատասխանում իրականությանը:
Եպիսկոպոսի դեմ դատական հայց ներկայացրել էր GenderDoc-M կազմակերպությունը :
Աղբյուր՝ www.panorama.am