Դոնի Ռոստովում վայրէջք կատարող օդանավի անձնակազմին փորձել են կուրացնել լազերով: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Ուղեւորատար А319-ի անձնակազմը, որն իրականացնում էր Մոսկվա(Դոմոդեդովո)- Դոնի Ռոստով չվերթը, օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ զեկուցեց լազերով կուրացվելու փորձի մասին: Օդաչուները հաջողությամբ վայրէջք են կատարել»,- պատմել են իրավապահ մարմիններում:
Ինչպես հաղորդում են, միջադեպ չի ազդել օդանավի վայրէջքի վրա, որում 64 ուղեւոր է գտնվել:
Այս պահին ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում կուրացնելու փորձի հանգամանքները պարզելու համար: