«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան թիվ SU 1866 չվերթի ժամանակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ արդեն ուղեւորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղեւորներին ողջունելու մասին հայտնի տեքստը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղեւորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, եւ իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել ջանք ու եռանդ թափել՝ մարդկանց հանգստացնելու համար՝ ներկայացնելով, որ տեղի ունեցածը տեխնիկական սխալ է եղել:

Ավելին՝ պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղեւորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

news.am