Մոսկվայի կենտրոնում մորը 7-ամյա դստեր հետ մորթված են գտել: Արյունաթաթախ երեխային եւ կնոջը բնակարանում հայտնաբերել են ոստիկաններն ու փրկարարները, որոնք հարազատների խնդրանքով կոտրել են տան դուռը: Ենթադրվում է, որ 41-ամյա Վիկտորիա Կարագուլյանը կարող էր սպանել 7-ամյա դստերն այն բանից հետո, երբ վերջինը վիճել է ծնողների հետ:

Զոհվածի ամուսինը՝ Խորեն Ղազարյանը պատմել է, որ նախօրեին երեկոյան վիճել է դստեր հետ եւ գնացել ավտոմեքենայում քնելու: Երբ տուն է վերադարձել, ոչ ոք դուռը չի բացել: Վարկածներից մեկի համաձայն, Վիկտորիա Կարագուլյանը վիճաբանությունից հետո կարող էր դանակահարել դստերը, այնուհետեւ ինքնասպան լինել:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ, հանցագործությունը կարող էր կատարել ընտանիքի հայրը՝ Խորեն Ղազարյանը: Նրան հարցաքննում են: LifeNews-ի փոխանցմամբ, տղամարդը «Մոբիլիֆտ Ռուսլանդ» խոշոր ընկերության գլխավոր տնօրենն է:

Իրավապահները սպասք լվացող մեքենայում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Քրեագետների տվյալներով, մահը կարող էր վրա հասած լինել շուրջ 12 ժամ առաջ:

news.am