«Ժողովուրդ» օրաթերթը գրում է«Մեր տեղեկություններով՝ Երեւանի Արինբերդի փողոցում՝ «Մսի կոմբինատ» կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ:

Տարածքում ապրող բնակիչներն Անժելային գտել են երեկոյան, ում էլ Անժելան պատմել է, որ իրեն ծեծել է Մարիամ անունով մի կին:

Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել և Անժելային մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ծեծված կնոջ հարազատներից մեկն ասաց, որ Անժելան կատարվածի մասին պատմել է ոստիկաններին, և վերջիններս այժմ փնտրում են Մարիամին»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: