Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում պատրաստվել Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եղել են մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: Երկրպագուները առիթը բաց չեն թողել եւ լուսանկարվել են ֆուտբոլիստների հետ: Երկրպագուհիներից մեկը լուսանկարը տեղադրել է սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալի հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին եւ կմեկնարկի 20:00-ին:

sport.news.am