Այս մասին հայտնում է Uznews.net ուզբեկական պորտալը: Հայտնվում է, որ նախագահի ավագ դստեր համար հասանելի չէ հեռախոսային կապն անգամ:
Ինչպես հայտնում է պորտալի աղբյուրը, փետրվարի 17-ին Քարիմովայի Տաշքենդում գտնվող տուն են ներխուժել տասնյակ զինված և դիմակավոր մարդիկ, որոնց ղեկավարել է նախագահի անվտանգության ծառայության պետը, ծեծել են բոլորին, այդ թվում նաև` երեխաներին և կանանց: Իսկ երբ Քարիմովան բացատրություն է պահանջել, նրան ապտակել են:
Նշվում է, որ այդ նույն օրը Գյուլնարան հորից թույլատվություն է խնդրել Իսրայել մեկնելու, որտեղ պետք է վիրահատվեր, իսկ իր հայրենիքում չի ցանկացել դա անել, քանի որ վախեցել է իրեն սպանեն:
http://replik.am/arm/index.php?id=34057