Հայաստանի Կառավարությունը մտադիր է լուծել Երկրի ուղեծրի վրա ազգային հեռահաղորդակցական արբանյակի դիրքի հարցը։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Որպեսզի Հայաստանը կարողանա գրանցվել իր 414.7 ուղեծրային դիրքում, պետք է հետագիծը համաձայնեցնի ուղեծրում արդեն արբանյակներ ունեցող մյուս պետությունների հետ։ Խնդիրը ֆրանսիական մի ընկերության արբանյակն էր, որը շատ մոտիկից էր անցնում։ Մենք արդեն համաձայնություն ենք ձեռք բերել։ Հիմա հնարավոր է գրանցել մեր ուղեծրային դիրքը եւ հետո էլ մտածել նախագծի ֆինանսավորման մասին»,- նշել է նախարարը։

news.am