ՈՒԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի նկատմամբ, ով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի ժամանակ հինգ անգամ ցուցադրել է իր ներքնազգեստի վերին հատվածը, ուր պատկերված է եղել Lupo ընկերության ապրանքային նշանը։ Lupo-ն 22-ամյա բրազիլացու անձնական հովանավորներից է։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Նեյմարը կիսավարտիքը ցուցադրել է «ոչ միտումնավոր և մեքենայաբար, դա որևէ նպատակ չի ունեցել։ Երիտասարդ տղաները երբեմն նման բաներ անում են»։
Հիշեցնենք որ երկու տարի առաջ ներքնազգեստի վրա գովազդի համար մեկ խաղով որակազրկվել էր Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները։

neymar