Օրինագիծը նախատեսում է վերահսկիչ դրոշմներ կիրառել գրեթե պարենային եւ ոչ պարենային ապրանքների շրջանառությունը կարգավորելու համար:
«Ոչ մեծ արտադրողը, որը թողարկում է, ասենք, ամսական 10 հազար շիշ կեֆիր, չի ցանկանում հրաժարվել 2-3 հազար դոլարի ստվերից, որովհետեւ հասկանում է, թե ինչու իրեն չի կարելի, իսկ օլիգարխ բիզնեսմեններին կարելի է, որոնց մոտ թե ստվեր է, այլ ամբողջական խավար, բոլորի աչքի առջեւ»,-հայտարարել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է իր նախկին ելույթները՝ կապված շաքարի շուկայի հետ: «Հայաստանում շաքարի եռամսյակային օգտագործումը մոտ 20 հազար տոնն ա: Մաքսային միության տվյալներով՝ 2014-ի առաջին եռամսյակում ներմուծվել է եռամսյակային պահանջարկի մոտ 2,5 տոկոսը: Այսինքն դեֆիցիտը կազմել է ավելի քան 19 հազար տոննա: Չի կարելի համարել, որ սպառումը տեղի է ունեցել նախկին պաշարների հաշվին, որովհետեւ նման ներմուծում չի եղել: Բայց, ինչպես գիտեք, շաքարի պակաս Հայաստանում չի նկատվել: Իսկ գուցե բանն այն է, որ շաքարն արտադրել է այս դահլիճում նստած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյա՞նը՝ Ախուրյանի իր շաքարի գործարանում: Բայց այստեղ էլ մեզ հիասթափություն է սպասում: Ըստ առկա տվյալների՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է զրի կգ շաքար»,-ընդգծել է Փաշինյանը:
Միաժամանակ, ներմուծվել է մոտ 38 հազար տոննա շաքարի հումք: Փաշինյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ Ալեքսանյանը գործարքի մեջ է մտել կառավարության հետ եւ շաքարի անվան տակ հումք է ներմուծում, որպեսզի խուսափի մաքսատուրքերից: «Ահա այսպես, ձեռքի թեթեւ շարժումով»,-կրկնել է Փաշինյանը:
Աղբյուր՝ news.am