Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանը:
Նա նշեց, որ ստուգումները ցույց են տվել, որ նրա առողջական վիճակը նույնիսկ ավելի լավ է, քան սպասել են, քանի որ հիվանդությունից անգամ հետք չի մնացել:
«Մինչեւ ԱԺ մյուս քառօրյան Մանվել Գրիգորյանը կլինի Հայաստանում»,-ասել է Վ. Վարդանյանը:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը նշել էր, որ իր տեղեկություններով` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա: Հիշեցնենք, որ նա նախորդ տարի վիրահատվել էր Ֆրանսիայում: Թեեւ բժիշկներն ասել էին, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է եւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա հերթական բուժզննության պետք է ենթարկվի: Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիայում կմնա 10 օր եւ հետազոտությունից հետո կվերադառնա Հայաստան: