Վերջին ժամանակաշրջանում շատ եմ սեքսով զբաղվել.. ամեն ինչ նորմալ եր.. Վերջերս նկատում եմ սերմնահեղուկի հետ միքիչ արյուն է գալիս.. բայց ես ինձ լավ եմ զգում ցավ չկա.. միթե վտանգավոր բան կա , և ինչ խորհուրդ կտաք.. ինչ անեմ…
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Արյան առկայությունը սերմնահեղուկում կոչվում է հեմոսպերմիա, այն մի քանի պատճառներից կարող է լինել: Սակայն պետք է ասել, որ հեմոսպերմիայի դեպքում խիստ անհրաժեշտ է անցնել հետազոտություն, քանի որ այն բացի թեթև պատճառներից, կարող է և լուրջ խնդրի մասին վկայել: